Փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները


Փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները
Նոյեմբեր 14 22:36 2018

Նոեյեմբերի 13-14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Կոտայքի մարզի Հրազադան քաղաքի Շահումյան փողոցում՝ կաթի գործարանին հարակից հանդամասում, այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում՝ մոտ 120 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: