ՃՈ-ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով


ՃՈ-ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով
Նոյեմբեր 14 20:02 2018

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: