Նոյեմբերի 15-ից Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության փոփոխություն


Նոյեմբերի 15-ից Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության փոփոխություն
Նոյեմբեր 14 17:01 2018

Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 15-ից Երեւան քաղաքի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Բելինսկու փողոցով Ռոստովյան փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում ձախ եզրային 2-րդ գոտուց կարող են երթեւեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթեւեկելու փոխարեն: