Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն


Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացը կարագացվի. դեսպանություն
Նոյեմբեր 14 15:37 2018

Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։  Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Վրացական կողմի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, ինչը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։