Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են. խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն


Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը սպառնացել են. խմբակցության ղեկավարը կդիմի ոստիկանություն
Նոյեմբեր 14 15:01 2018

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր զանգահարել են խմբակցություն, ցանկացել են զրուցել ֆրակցիայի ղեկավարի հետ, ապա հայհոյել ու սպառնացել են:

 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:

 

Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»: