Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 հոգի հոսպիտալացվել է


Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 5 հոգի հոսպիտալացվել է
Նոյեմբեր 11 12:36 2018

Նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09: 50-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 34 TD 004 համարանիշի և Opel Zafira մակնիշի 90 AO 055 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Սկզբնաղբյուրը հայտնում է նաև, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով երթևեկել է հանդիպակաց և փորձել շրջադարձ կատարել, որից հետո վթարային իրավիճակ է ստեղծել Opel–ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ