Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է


Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Նոյեմբեր 2 12:45 2018

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարել եւ հայտարարել, որ ինքը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է գտնվում բուժման նպատակով: