Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Իռլանդիային՝ 2։1 հաշվով


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Իռլանդիային՝ 2։1 հաշվով
Սեպտեմբեր 9 22:13 2025

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ընտրանին մի քանի հստակ պահեր ուներ` գրավելու մրցակցի դարպասը, սակայն դա տեղի չունեցավ:

Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Իռլանդիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանն, ով իր կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց հենց Իռլանդիային:

 

Երկրորդն կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը:

Իռլանդիան իրացրեց իր արագ հակագրոհը և կրճատեց հաշվի տարբերությունը 56-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը:

Հայստանի հավաքականի խաղացող Արթուր Սերոբյանի խփած 3-րդ գոլը մրցավարը չեղարկեց, քանի որ արձանագրվել էր խաղից դուրս իրավիճակ։

Խաղն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2:1: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: