ԿԸՀ-ն վաղվա նիստում կհաստատի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը


ԿԸՀ-ն վաղվա նիստում կհաստատի արտահերթ ընտրությունների ժամանակացույցը
Նոյեմբեր 1 23:20 2018

Նոյեմբերի 2-ին ժամը 9:30-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ հաստատելու 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:  Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Օրակարգում է նաև արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։