Հանրապետության տարածքում` նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 2-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի և 2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում` նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-ից 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։