Ախալքալաքի զբոսայգիներից մեկը կանվանակոչվի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով


Ախալքալաքի զբոսայգիներից մեկը կանվանակոչվի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով
Նոյեմբեր 1 10:53 2018

Վրաստանի Ախալքալաք քաղաքի զբոսայգիներից մեկը կանվանակոչվի ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով, այդ մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։

Բացի այդ, հայտնի շանսոնյեի անունով է կոչվելու քաղաքի Մալխասյան փողոցը։

Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում՝ Ֆրանսիայում գտնվող իր տանը։