ՀՀ սփյուռքի նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ այսօր այցելելու է Մխիթար Սեբաստացիկրթահամալիր: Այցը հատկապես ուշագրավ է իր զավեշտալի օրակարգով: Պարզվում է՝ նախարարը նախ հեծանիվով շրջելու է կրթահամալիրում: Հեծանվաերթով կրթահամալիրիտնօրեն Աշոտ Բլեյանի հետ միասին անցնելու են կրթահամալիրի Բ4 թաղամասի դպրոցով,լինելու են նույն թաղամասի կրթական ագարակում, մասնակցելու են կրթահամալիրի թթուդրիկիեւ լավաշթխիկի ավանդական արարողությանը: Այնուհետեւ դիտելու են ագարակի ձիերին եւմյուս ընտանի կենդանիներին: Ագարակից հետո կրկին հեծանվաերթով լինելու ենկրթահամալիրի Մայր դպրոցում: