Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որի օրակարգային հարցերից մեկը կուսակցության նոր ծրագրի ընդունումն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով գրել է․
«Պատրաստվում ենք համաժողովի»։
Նա սոցցանցի իր էջում ներկայացրել է ՔՊ նոր խմբագրմամբ կանոնադրության նախագիծը, ՔՊ նոր ծրագրի նախագիծը և ՔՊ 7–րդ հերթական համաժողովի օրակարգը։