Նյուրնբերգը հաղթած Բարու դատն էր պարտված Չարի հանդեպ...
*******************
Վարուժան Ավետիսյանը քավարան անցնելու ու հայկական Նյուրնբերգի առաջ կանգնելու պահանջ է ներկայացնում մարդկանց...
Վարուժան Ավետիսյանը` մարդկա՟նց...
Աստծո և մարդկանց հանդեպ ամենամեծ մեղքը գործած` «մի´ սպանիր» պատվիրանի վրա թքած ու կոխռկճած Վարուժան Ավետիսյա՟նը:
Աստծո և մարդկանց հանդեպ դրանից էլ մեծ մեղք գործած` սպանության համար մեղա չեկած ու չապաշխարած Վարուժան Ավետիսյա՟նը:
Ձեզ` ոչ միայն կրակածներիդ, նաև կրակողի կողքին կանգնածերիդ, լռածներիդ, անմեղ արյան տակ մտածներիդ, մեղա չեկածներիդ, բոլորի´դ` նույնիսկ քավարանի դռներին մոտ չեն թողնելու, շրջանցելով` ուղարկելու են ուղիղ ձեր տեղը, որովհետև քավարանից առաջ ապաշխարանք պիտի լինի, իսկ դուք ոչ միայն անհաղորդ եք ապաշխարանքի Լույսին, այլև փախչում եք ու հեռվից հոխորտում` արնոտ մատներդ թափ տալով:
Ձեր ձեռքերի կարմիրին նայեք, ձեր հոգու գույնին նայեք ու զարհուրեք...
Ու նաև Նյուրնբերգով մի հոխորտացեք. Նյուրնբերգը հաղթած Բարու դատն էր պարտված Չարի հանդեպ: Դուք ո´չ Հաղթած եք, ո´չ Բարի: Դուք մա~րդ եք սպանել, դուք ծնողներ եք որդեկորույս դարձրել, դուք երեխաներ եք որբացրել ու չե~ք ապաշխարել...
Դուք արդեն իսկ պարտված եք ու եթե երկրային կյանքում դեռ կարող եք հոխորտալ (ինչ անես` անբարոյական ժամանակներ են), ապա Վերևում պապանձվելու և պարտվելու եք ընդմիշտ ու հավիտյանս հավիտենից...
ՀԳ
Այսօր մեր սպանված գործընկեր Յուրի Տեփանոսյանի տարեդարձն է...
Ծնունդդ շնորհավոր, դու քո արյունը տվեցիր, որ մերը չհոսի...
Խոնարհվում ենք...