ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է գեներալ Կարապետյանի ուղղաթիռի օդաչուի՝ մինչև ավիավթարը սպանության վարկածը


ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է գեներալ Կարապետյանի ուղղաթիռի օդաչուի՝ մինչև ավիավթարը սպանության վարկածը
Հոկտեմբեր 6 23:48 2018

ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն վարկածը, թե Կոստրոմայի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռի վարորդը սպանված է եղել։ Ըստ հայտարարության՝ ուղեւորներից ոչ մեկը հրազենային վնասվածք չի ունեցել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Խոսում է «Մոսկվան» հայտնել էր, թե հոկտեմբերի 3-ին կործանված ուղղաթիռի օդաչուն, հավանաբար, հրացանով մեջքից սպանվել է վթարից առաջ:

Հիշեցնենք, որ ուղեւորներով ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Վոնիշեւո գյուղի մոտակայքում, ինչի հետեւանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը եւ տեղի բնակիչ Արեգ Հարությունյանը։