Սյունիքի մարզպետին փոխարինում է Գոռ Թադևոսյանը


Սյունիքի մարզպետին փոխարինում է Գոռ Թադևոսյանը
Հոկտեմբեր 6 10:37 2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։

««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի եւ 19-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը»,– ասվում է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում:

Կարեն Համբարձումյանը   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով: