Բժիշկները պատմել են շոումեն Պավել Վոլյայի առողջական խնդիրների մասին


Բժիշկները պատմել են շոումեն Պավել Վոլյայի առողջական խնդիրների մասին
Հոկտեմբեր 5 21:35 2018

Իրկուտսկում համերգից հետո շոումեն Պավել Վոլյան դիմել է բժշկական օգնության, սակայն բժիշկները պարզել են, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Պավել Վոլյան Իրկուտսկում, հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած համերգից հետո, դիմել է հիվանդանոց, որովայնի ցավերի հետ կապված բժշկական օգնության համար, հաղորդում են Իրկուտսկի իշխանությունները:

 

 

Պավել Վոլյան անցել է ուլտրաձայնային հետազոտություն, բժիշկները վտանգ չեն տեսնում արտիստի առողջության համար, հոսպիտալացման և հատուկ բուժման կարիք չի եղել, հայտնում է կայքը: 

 

Ինքը Պավել Վոլյան իր Instagram- ում  ուրբաթ առավոտյան հայտնել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, շարունակում է իր շրջագայությունը, առջևում դեպի Կրասնոյարսկ շրջագայությունն է: