Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում


Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում
Հոկտեմբեր 5 15:30 2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերենով գրառումներ է կատարել: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, Էմանուել Մակրոնը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաև հայերենով:

«Շառլ  Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց,  լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:

Emmanuel Macron @EmmanuelMacron
 
 

Շառլ Ազնավուրը եղել է Հայաստանի որդին, դեսպանը, բարեկամը։ Նա, ով գիտեր Պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, ում ցանկացել էին լռեցնել։

Emmanuel Macron @EmmanuelMacron
 

Charles Aznavour fut le fils, l'ambassadeur, l'ami de l'Arménie. Lui qui savait le tragique de l’Histoire donna une voix à ceux qu’on avait voulu faire taire.

«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Emmanuel Macron @EmmanuelMacron
 
 

Շառլ Ազնավուրի միջոցով, այսօր առիթ է հանդիսանում հիշեցնելու այն ինչ , որպես ազգ, մենք պարտավոր ենք այս բոլոր Հայերին, ովքեր, փախչելով իրենց հայրենիքից, եկել են մեծացնելու մերը հայրենիքը։

Emmanuel Macron @EmmanuelMacron
 

À travers Charles Aznavour, c’est aujourd’hui l’occasion de rappeler ce que nous devons en tant que nation à tous ces Arméniens qui fuyant leur patrie sont venus grandir la nôtre.

 

«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ: