Hraparak.am-ը գրում է. Ալեքսանդր Սարգսյանի եղբոր փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի համատարած իրավունքների խախտումները եւ սահմանափակումները վերացվի։ Մասնավորապես, խոսքը գնում է նրան պատկանող 30 միլիոն դոլարի վրա կալանք դնելուն։
Փաստաբանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն այդ հարցում, այլ նաեւ այլ բազմաթիվ խախտումներ են եղել․ «Վարույթ է ընդունվել, արդեն ՄԻՊ-ը օրենքով սահմանված կարգով գործողություններ է իրականացնում։ Մոտ 20 թերթ գրել եմ խախտումների հետ կապված՝ անհամաչափ սահմանափակումների վերացում, թույլ տված խախտումերի վերացում։ Ընդհանուր պահանջը դա»
Մանրամասները` այստեղ