Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Արտո Թունջբոյաջյանին


Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Արտո Թունջբոյաջյանին
Հոկտեմբեր 5 15:50 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: