Առկա Ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը հակասում է. Դ. Իոաննիսյան


Առկա Ընտրական օրենսգիրքը Սահմանադրությանը հակասում է. Դ. Իոաննիսյան
Հոկտեմբեր 5 15:25 2018

«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները պետք է ընդունվեն այնպիսի ժամանակահատվածում, որ դեկտեմբերին դրանով արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Ընտրական օրենսգրքի նոր շարադրանք չի լինելու, լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթ: Նախագիծը կարող է փոխվել քննարկումների արդյունքում »,-ասաց նա:

Նա նշեց, որ կունենանք շատ լավ ընտւթյուններ, եթե Խորհրդարանը այն ընդունի եւ խնդիրներ չստեղծի: Առկա օրենսգիրքը շատ խնդրահարույց է, քանի որ առկա օրենսգրքով կան կարգավորումներ, որոնք արտահերթ ընտրությունների մասով Սահմանադրությանը հակասող են: Նա հավելեց, որ զուտ տեխնկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար: Իոաննիսյանի խոսքով՝ զուտ տեխնիկապես առկա օրենսգիրքը գրված չէ արտահերթ ընտրությունների համար: