Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալահամերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հյուրերին սպասարկող տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:
30-ից մինչև ժամը 10:30-ն արգելվելու է երթևեկությունը Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում:
Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու՝
· Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը եւ Ծիծեռնակաբերդի խճուղին
· Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
· Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
· Իտալիայի, Բեյրութի եւ Զաքիյան փողոցները
· Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ
· Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ
· Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա
· Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ
· Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց
· Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ
Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: