Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրման արարողություն


Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրման արարողություն
Հոկտեմբեր 5 14:00 2018

Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրման արարողություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահն անգնահատելի է համարել ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, կրթության, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որպես պետականաշինության գործընթացի կարևոր հիմնասյուներից մեկը: