Վարչապետը Հայկակ Արշամյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից


Վարչապետը Հայկակ Արշամյանին ազատել է իր խորհրդականի պաշտոնից
Հոկտեմբեր 2 16:40 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայկակ Արշամյանին ազատել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ: 

Հիշեցնենք, որ Հայկակ Արշամյանը սեպտեմբերի 24-ին նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Նա 2018 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: