Երևան քաղաքի Մուշավան թաղամասում՝ շենքի բակում, օձ է նկատվել


Երևան քաղաքի Մուշավան թաղամասում՝ շենքի բակում, օձ է նկատվել
Հոկտեմբեր 2 16:15 2018

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 26/1 շենքի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: