Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսպիսի միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն կունենա մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման ու ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրագույն հրամկազմին՝ հավաքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
