Աճառյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն. առկա է գազի արտահոսք


Աճառյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն. առկա է գազի արտահոսք
Հոկտեմբեր 2 11:37 2018

Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն, խողովակից առկա է արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և վնասել այն:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: