Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ, Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ: