Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը


Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը
Հոկտեմբեր 2 15:00 2018

Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը վրա է հասել բնական պատճառներով, նա մահացել է թոքերի այտուցից, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիահերձման արդյունքներին:

Ազնավուրը մահացել է կյանքի 95-րդ տարում երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ թոքերի այտուցը հանգեցրել է կարդիոռեսպիրատորային անբավարարության, ինչն էլ հանգեցրել է մահվան: