Այժմ սգում է ողջ աշխարհը. Սելին Դիոն


Այժմ սգում է ողջ աշխարհը. Սելին Դիոն
Հոկտեմբեր 2 00:48 2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը: Սելին Դիոնը Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ բեմը վերջերս էր դարձել նրա տունը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, Դուք ինձ համար միշտ կմնաք հրաշալի: Սեր ու ցավակցություն նրա ընտանիքին», - մեկնաբանել է ժպտադեմ լուսանկարը երգչուհին»: