Հաջողությու՛ն, արտիստ, հանգչիր խաղաղությամբ. Հենրիխ Մխիթարյան


Հաջողությու՛ն, արտիստ, հանգչիր խաղաղությամբ. Հենրիխ Մխիթարյան
Հոկտեմբեր 1 23:59 2018

Հայաստանի Ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսքեր է գրել՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Հսկայական ու խորը ցավ ենք ապրում Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Լեգենդը լքեց մեզ, բայց նրա աշխատանքն ու կապը Հայաստանի հետ ընդմիշտ կմնա մեր սրտերում:

Դու միշտ կմնաս մեզ համար, ինձ համար՝ որպես լեգենդ:

Հաջողությու՛ն, արտիստ, հանգչիր խաղաղությամբ»,-գրել է նա ու  լուսանկար հրապրակել: