Բակո Սահակյանը հանդիպել է Ադվենտիստ Հելս բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը


Բակո Սահակյանը հանդիպել է Ադվենտիստ Հելս բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը
Հոկտեմբեր 1 23:40 2018

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան Ադվենտիստ Հելս բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը ողջունել է Ադվենտիստ Հելսի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ արժեւորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: