Շառլ Ազնավուրը դարձել է եզակի օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լինել մի երկրի հոյակապ քաղաքացի՝ միաժամանակ օգնելով մյուսին: Նման կարծիք է հայտնել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Փորձում եմ կյանքում շատ ափսոսանք չապրել: Սակայն այսօր ափսոսում եմ, որ երբեք առիթ չեմ ունեցել հանդիպելու այս մարդու հետ: Նա ոգեշնչել է ողջ աշխարհին իր երաժշտությամբ և ֆիլմերով և դարձել է եզակի օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լինել մի երկրի հոյակապ քաղաքացի՝ միաժամանակ օգնելով մյուսին: Նա օրինակ է ինձ համար տարբեր առումներով՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալիստ: Մենք կկարոտենք քեզ, թանկագի՛ն Ազնավուր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերժ Թանկյանը:
Ափսոսում եմ, որ երբեք առիթ չեմ ունեցել հանդիպել այս մարդուն. Սերժ Թանկյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

