Հայաստանում Ռուսաստանի Դեսպանատան և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում աշխարհահռչակ կոմպոզիտոր, դերասան, դիվանագետ, հասարակական գործիչ և ուղղակի մեծատառով Մարդ` Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
20-րդ դարի լավագույն էստրադային կատարողներից մեկի հեռանալը կյանքից հսկայական կորուստ է ոչ միայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այլև` մեզ բոլորիս համար:
Այս ցավալի օրը ցանկանում ենք փոխանցել Մեծն Շանսոնեի հարազատներին և մտերիմներին կարեկցանքի և աջակցության խոսքեր:
Շառլ Ազնավուրի վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ. Կոպիրկին: