Արցախում 21-ամյա զինծառայող է զոհվել


Արցախում 21-ամյա զինծառայող է զոհվել
Հոկտեմբեր 1 18:17 2018

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն