Շառլ Ազնավուրն անձնավորում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները. Ջոնաթան Լաքոթ


Շառլ Ազնավուրն անձնավորում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները. Ջոնաթան Լաքոթ
Հոկտեմբեր 1 18:59 2018

ՀՀ–ում Ֆրասիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

«Կորցրեցինք Շառլ Ազնավուրին։ Մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։

Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների եւ իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,–գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։