Ազնավուրը միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված. Մուրադ Փափազյան


Ազնավուրը միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված. Մուրադ Փափազյան
Հոկտեմբեր 1 17:01 2018

 Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է հայ ազգի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Շառլ Ազնավուրի աշխատանքն անգնահատելի է: Նա միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր: Շարլ Ազնավուրը զորավիգ է եղել մեր պահանջներին: Հայ ժողովուրդն ուներ Շարլ Ազնավուր, ով մեծ արժեք էր միջազգային մշակույթում: Շատ ազգեր հայերին ճանաչում էին հենց Շարլ Ազնավուրով: Մեզ համար, իսկապես, մեծ կորուստ է, ցավակցություններս եմ հայտնում ոչ միայն ընտանիքին, այլև հայ ժողովրդին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հոկտեմբերի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյանհայրը՝ Միշանծնվել էՎրաստանի Ախալցխա քաղաքումմայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքումՇառլի ընտանիքնամուր կապված էր ազգային սովորույթներինմայրենի լեզվինեկեղեցունԾնողներըմասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներինորոնց ներկա էրլինում նաև ՎաղինակըՄանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբՀաճախումէր թատերական դպրոցԾնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենումփոքր ներկայացումներումերգում  եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել էհանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետև նրանք միասին շրջագայել են համերգներովՍկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետՀամընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետոԵրգել է աշխարհի գրեթեբոլոր լավագույն համերգասրահներումհամերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլնՆրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավորօրինակներովբանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերովՆա իրերգերի լավագույն կատարողն էԱզնավուրը երգել է Լուչանո ՊավարոտիիՊլաչիդոԴոմինգոյիԼայզա ՄինելիիՄիրեյ ՄաթյոյիՊատրիսիա Կաասի հետԴստեր՝ Սեդայի հետկատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգըԳրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է  60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան ևտասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլնիսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացելէ «Բյուրեղյա աստղ» մրցանակիՈւշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմումորը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թՍպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստանեղել աղետի գոտումՓարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամըորի ներկայացուցչությունը բացել է ԵրևանումԵրգիչ և կոմպոզիտոր ԺորժԿառվարենցի հետ գրել է «Քեզ համարՀայաստան» երգըթողարկել տեսահոլովակՖրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբԿուբայում ՉՎալդեսի հետ թողարկել էալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպաննէՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ ևլիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանպարգևատրվել ԼՂՀ «ԳրիգորԼուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններովՖրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ ԵրևանումՎաղարշապատի դրամատիկականթատրոնըիսկ 2000 թԳյումրիում՝ նրա անվան հրապարակումկանգնեցվել է հուշարձանըԱզնավուրի մոմե արձանը 2004 թդրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թԵրևանումբացվել է Ազնավուրի թանգարանը: