Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. տուժածներ չկան


Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. տուժածներ չկան
Սեպտեմբեր 30 11:11 2018

Սեպտեմբերի 30-ին, ժամը 03:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է կամրջից և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Mercedes C մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ.) բախվել է էլեկտրական սյանը: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:00-ին: Տուժածներ չկան: