ԱԻ համակարգից հեռացող կադրերին փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները. ԱԻՆ


ԱԻ համակարգից հեռացող կադրերին փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները. ԱԻՆ
Սեպտեմբեր 29 14:40 2018

«Ժամանակ» թերթը ««Ջարդ»՝ ԱԻՆ-ում» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել, որ թերթի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Այս կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել ծառայությանը կամ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքում են գտնվում: 

Շրջանառվող այն լուրերը, թե նոր նշանակումները լինելու են դրսից, չեն համապատասխանում իրականությանը: ԱԻ համակարգից հեռացող կադրերին վերահայտարարման արդյունքում փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները, որոնք արժանացել են առաջխաղացման: