Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 3000 կրակոց


Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 3000 կրակոց
Սեպտեմբեր 29 13:26 2018

Սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: