Մենք շեղվել ենք, և դա է պատճառը՝ ինչ պատահեց և մինչ օրս տեղի է ունենում


Մենք շեղվել ենք, և դա է պատճառը՝ ինչ պատահեց և մինչ օրս տեղի է ունենում
Սեպտեմբեր 29 12:54 2018

Այն ինչ հիմա մենք հիմնադրում ենք, վաղվա մեր հենասյունն էլ լինելու: Այս մասին Սասնա Ծռեր կուսակցության առաջին համագումարում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

«Ժամանակն է վերստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որը բխում է Սասնա ծռեր էպոսում հավատամքային համակարգից:

 
 

Ամեն բան, այդ թվում ազգը կորցնում է ամեն ինչ և ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը, մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է պատճառը այն ամենի, ինչ մինչև օրս տեղի են ունում մեզ հետ, մնացյալը շղթաների օղակներ են: Մտածողական և կամային հաղթահարում պետք է լինի, որի մեկնարակը պետք  է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը: Մենք որդեգրում ենք ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ»,-ասաց Վարուժան Ավետիսյանը: