Սևանա լճում կորած քաղաքացիներին ջրափրկարարները օգնություն են ցուցաբերել


Սևանա լճում կորած քաղաքացիներին ջրափրկարարները օգնություն են ցուցաբերել
Սեպտեմբեր 27 00:23 2018

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով վերադարձել ափ:

 

Ջրափրկարարները քաղաքացիներից մեկին ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: