«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 3 շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ


«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է 3 շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ
Սեպտեմբեր 26 20:30 2018

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ զննության են ենթարկել հիմնարկի բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված շինանյութը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության  հանրային կապերի բաժնից, զննության արդյունքում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են 0,25լ. տարողությամբ երեք պլաստմասսե շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: