Ոստիկանությունը տնտեսումների հաշվին արտաբյուջետային միջոցներից ԱՎՎ աշխատակիցներին կտա հավելավճարներ


Ոստիկանությունը տնտեսումների հաշվին արտաբյուջետային միջոցներից ԱՎՎ աշխատակիցներին կտա հավելավճարներ
Սեպտեմբեր 26 17:40 2018

Կառավարության վաղվա նիստում է Ոստիկանության համակարգին առնչվող օրենսդրական նախագիծ, որի շրջանակներում նախատեսված է 43 միլիոն դրամ հատկացնել  Անձնագրային և վիզաների վարչության՝(ԱՎՎ) աշխատողների սոցիալական վիճակի բարելավման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով հատկացվող հավելավճարների գծով ծախսերը ֆինանսավորելու համար:

Հաշվի առնելով այս ուղղությամբ 2018 թվականին նախատեսված 292,0 մլն դրամը և 43,0 մլն դրամ ավելացումը (ընդամենը՝ 335.0 մլն դրամ)՝ մեկ աշխատողի հաշվարկով միջին ամսական հավելավճարի չափը կկազմի 45,2 հազար դրամ:

Նշված ուղղությամբ 2018 թվականի ֆինանսավորման ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված սոցիալական ուղղությամբ 2016 -ին նախատեսված էր 420,0 մլն դրամ, իսկ մեկ աշխատողի հաշվարկով՝ 58,6 հազար դրամ:

 
 

2016 -ին կատարված օերնսդրական փոփոխությամբ պայմանավորված (այն է՝ 2016թ.-ի օգոստոս ամսից ՀՀ քաղաքացիներին իրավունք տրվեց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող փաստաթղթերով (նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր) անձնագրարվորվելու փոխարեն ստանալ նաև նախկին նմուշի անձնագիր) էականորեն կրճատվեցին արտաբյուջետային մուտքերը:

Քանի որ 2016 թվականի օգոստոս ամսին ծախսային մյուս հոդվածներով արդեն իսկ առկա էին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր, իսկ դրանցից շատերն արդեն իսկ կատարված էին, հետևաբար, ծախսերի նվազեցումը հիմնականում կատարվել է սոցիալական ուղղվածության հոդվածի ծախսի կրճատման հաշվին:

Առաջարկվող փոփոխությամբ՝ 43,0 մլն դրամ ավելացնելու պարագայում այս ուղղությամբ նախատեսվող ֆինանսավորման ընդհանուր ֆոնդը 2016-ի ն նախատեսվածից փոքր կլինի 85,0 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի հաշվարկով նախատեսվող 45,2 հազար դրամ գումարը՝ 13,4 հազար դրամով:

Նույն փոփոխություններով՝ նախատեսվում է նաև շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում (5113) հոդված – 70,9 մլն դրամ: Գումարը առաջարկվում է ուղղել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Շենգավիթի և Վաղարշապատի անձնագրային բաժանմունքների կապիտալ վերանորոգման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների ֆինանսավորմանը:

Շենգավիթի և Վաղարշապատի անձնագրային բաժանմունքների աշխատասենյակները գտնվում են անմխիթար վիճակում, հատակները քայքայված են, անհրաժեշտություն կա դրանք վերակառուցելու և համապատասխանեցնելու մեկ պատուհանի սպասարկման սկզբունքին:

16 միլիոն դրամի շրջանակներում նախատեսված է ձեռք բերել  վարչական սարքավորումներ՝ 35 անձնագրային ստորաբաժանումներում հերթերը կանոնակարգող տերմինալների ձեռք բերման և տեղադրման համար:

Որպես ակնկալվող արդյունք նշվում էՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

Նշված որոշմամբ՝ 2018-ին  նախատեսված է 580,0 մլն դրամի մուտքեր: 2018թ.-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության արտաբյուջետային փաստացի մուտքերը կազմել են 373.1 մլն. դրամ, որը նշված ժամանակահատվածի պլանային 338.3 մլն. դրամի համեմատությամբ ավել է 34.8 մլն. դրամով կամ 10.3%-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ մուտքերը կկազմեն առնվազն 610,0 մլն դրամ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել՝ ԱՎՎ արտաբյուջետային մուտքերը ավելացնել 30,0 մլն դրամով: Ծախսերն էլ  նախատեսվում է ավելացնել 130.0 մլն. դրամով՝ հաշվի առնելով ավելացվող եկամուտները, ինչպես նաև  19,1 մլն դրամ հավելուրդը և տարեսկզբի 80,9 մլն դրամ մնացորդը: