Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
ՀՀ նախագահը համատեղ գործակցության ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել «Դասո» ընկերության ղեկավարի հետ

