Մարգահովիտ գյուղում այրվել է անասնագոմի տանիքն ու 8 տոննա պահեստավորած անասնակեր


Մարգահովիտ գյուղում այրվել է անասնագոմի տանիքն ու 8 տոննա պահեստավորած անասնակեր
Սեպտեմբեր 25 23:13 2018

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ տներից մեկին հարակից տարածքում այրվում է անասնագոմի տանիքը և կուտակած անասնակերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 56 քմ) և մոտ 8 տոննա պահեստավորած անասնակեր: