«Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ


«Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
Սեպտեմբեր 25 22:10 2018

 «Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  «Dasaran.am»-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։