Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին


Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին
Սեպտեմբեր 25 17:33 2018

Ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն  Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ նա Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։

«Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասաց Սաֆարյանը: