Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյբուքի իր էջում անդրադարձել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունին։
«Ցավով տեղեկացա այս ողբերգական դեպքի մասին։ Ցավակցում եմ զոհվածի հարազատներին։ Քննության արդյունքներով հետևություններ կարվեն՝ մեղավորներին պատժելու, աշխատանքի անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու և հետագայում նման դեպքերը բացառելու համար»։