ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ, 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հաղորդագրությունում ասվում է, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին պարզաբանվել են իր իրավունքները։
Թուրքիայի քաղաքացին պահման պայմաններից կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքից բողոքներ չի ներկայացրել։